Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՀՀ նախագահը կմեկնի ԱՄՆ

ՀՀ նախագահը կմեկնի ԱՄՆ
01.05.2015 | 12:31

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին կլինի ԱՄՆ-ում: ԱՄՆ-ից հետո Սարգսյանը կմեկնի Մոսկվա, որտեղ մայիսի 8-ին կմասնակցի ԵԱՏՄ խորհրդի նիստին, իսկ մայիսի 9-ին՝ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի միջոցառումներին: Անդրադառնալով հարցին, թե մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ հնարավոր են վարչապետի և կադրային փոփոխություններ՝ Շարմազանովն արձագանքեց․ «Մեր օրակարգում նման հարց չկա»: Դիտարկմանը, թե Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է ուղղել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որում մտահոգություն է հայտնում, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հետապնդվում են իրենց խաղաղ քաղաքական հայացքների համար, Շարմազանովն արձագանքեց, որ հարգում է բազմակարծությունը, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և որ Ժիրայր Սէֆիլյանի հետ կապված խնդիրը իրավական խնդիր է:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ